.jpg)
Բացման խաղում ոչ-ոքի արձանագրվեց
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում տանտերերի թիմը, որը հանդիպման ընթացքում հաշվի մեջ առջևում էր, ձեռքից բաց թողեց հաղթանակը: Մրցավարի եզրափակիչ սուլիչից ոչ շատ առաջ մեքսիկացիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 1:1: Ավելացնենք, որ աշխարհի առաջնության անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Ցաբալալան` 54-րդ րոպեին խոցելով մեքսիկացիների դարպասը:
ՀԱՀ-Մեքսիկա 1:1 (0:0)
ՀԱՀ- Կունե, Տվալա (Մասիլելա, 46), Մոկոենա, Կումալո, Գակսա, Մոդիսե, Լետշոլոնյանե, Դիկգաշուա, Պիենար (Պարկեր, 83), Ցաբալալա, Մֆելա:
Մեքսիկա- Պերես, Ռոդրիգես, Սալսիդո, Մարկես, Օսորիո, Ագիլար (Գուարդադո, 55), Խուարես, Տորրադո, դոս Սանթոս, Վելա (Բլանկո, 69), Ֆրանկո (Էռնանդես, 73):
Ք. Յոհաննեսբուրգ, 11 հունիսի 2010 թ., «Սոկեր Սիթի» մարզադաշտ:
Գոլերը` Ցաբալալա, 54 (1:0), Մարկես, 79 (1:1):
Մրցավար` Ռավշան Իրմատով (Ուզբեկստան):
Զգուշացումներ` Խուարես (18), Դիկգաշուա (27), Տորրադո (56), Մասիլելա (71):