.jpg)
11/06/2010 20:19
Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը
«Հարգելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքների կապակցությամբ հունիսի 12-ից կփակվի Ծիծեռնակաբերդի խճուղու Բրազիլիայի հրապարակից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածը:
Խճուղին ժամանակավորապես երթևեկելի կլինի միակողմանի` Լենինգրադյան փողոցից դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ:
Պատճառած անհարմարությունների համար ակնկալում ենք ձեր ներողամտությունը»: