Ժ. Սեֆիլյան. «Նոր միտք, նոր շունչ»
11/06/2010 15:20

Ժ. Սեֆիլյան. «Նոր միտք, նոր շունչ»

«Ազգային խորհրդարանը պետք է ունենա իրավական հիմք, որ կարողանա խոսել ժողովրդի անունից»,- այսօր այլընտրանքային ազգային ժողովի սոցիալ-տնտեսական հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Սարդարապատ» շարժումը Ազգային խորհրդարան ստեղծելու գաղափարի իրականացման համար ներգրավելու է հնարավորինս շատ երիտասարդ մասնագետների: Ժ. Սեֆիլյանը նշեց, որ փորձելու են երկրի ներսում ձևավորել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի ազատ կարծիք արտահայտել:

Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ ներգրավելու են նաև Սփյուռքի ներուժը: Ըստ նրա, հանրապետության ներքին կյանքին Սփյուռքի մասնակցությանը իշխանությունները դեմ են` հայտարարելով, թե` Սփյուռքը պետք է լուծի Սփյուռքի խնդիրները, իսկ հայաստանցին` Հայաստանի: Ժ. Սեֆիլյանը նշեց, որ արդեն մի քանի պայմանավորվածություններ կան Սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել` աջակցել իրենց գործին:

«Երբ կգա փոփոխությունների ժամանակը, պետք է ասենք, թե ինչը ինչով ենք փոխելու: Կադրային համախմբման ենք հասնելու»,- շեշտեց Ժ. Սեֆիլյանը` հայտնելով, որ այդ նպատակով հանձնաժողովը մշակելու է հայեցակարգ:

Ժ. Սեֆիլյան. «Նոր միտք, նոր շունչ»