.jpg)
Ալվեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ
Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն իսպանական «Բարսելոնի» հետ: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
Ֆուտբոլիստին, պարզվում է, չեն բավարարում առաջարկված ֆինանսական պայմանները: 27-ամյա Ալվեսը «Բարսելոնում» է հանդես գալիս 2008 թ. և այս ընթացքում հասցրել է մասնակցել Իսպանիայի առաջնության 63 հանդիպման: Իսպանական Պրիմերայի կրկնակի հաղթող է, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նրա ծառայություններով այժմ հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը, ինչպես երևում է, նրան ոսկե սարեր է խոստացել: