«Խոսում են հայերեն, բայց չեն մտածում հայի պես»
15/06/2010 16:59

«Խոսում են հայերեն, բայց չեն մտածում հայի պես»

Այսօր լրագրաղների հետ հանդիպեցին լիբանանահայ գրող Արա Արծրունին և գրող, սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանը: Բանախոսներն անդրադարձան Լիբանանի հայ համայնքում տեղի ունեցող գործընթացներին, համայնքի պահպանության խնդիրներին:

Ըստ Ա. Արծրունու, մինչև 1960-ական թվականները միջին արևելքի հայ գաղթօջախները կայուն վիճակում էին, սակայն 1956 թ.-ից հետո եգիպտահայ գաղութը դատարկվեց, դատարկվեցին նաև հյուսիսային աֆրիկայի սփյուռքահայ գաղութները:

«Ապա սկսվեցին Լիբանանի և Սիրիայի քաղաքական վեյրիվերումները, որ մեծապես ազդեցին Լիբանանի հայության արտագաղթի վրա»,- շեշտեց Արա Արծրունին և հավելեց, որ ամոբղջովին փոխվեց սփյուռքահայ գաղթօջախների կենտրոնացման ձևը:

Ա. Արծրունին նշեց, որ այսօր Լիբանանի հայ գաղութը այլևս նախկինը չէ և շատ փոքրացած է, կարող ուժեր կան գաղութում, բայց նախկինը չեն:

Արա Արծրունու մտահոգությունը կապված էր Լիբանանում հայերենի պահպանման և հայ մնալու խնդրի հետ, քանի որ «չնայած Լիբանանի հայ համայնքը խոսում է հայերեն, բայց արդեն որոշ չափով ներմուծել է արևմտյան աշխարհի և արաբական սովորույթները»:

«Մեր ազգային դիմագիծը այս ձևով աղավաղված է: Խոսում են հայերեն, բայց չեն մտածում հայի պես, չեն ապրում հայի պես»,- շեշտեց Ա. Արծրունին:

Արթուր Անդրանիկյանը իր հերթին նշեց, որ այսօր Լիբանանում ապրող հայությունը ապրում է մշակութային մշտական գործող շարժման միջոցով, որով, ըստ նրա Հայաստանում չեն ապրում:
 

«Խոսում են հայերեն, բայց չեն մտածում հայի պես»