.jpg)
Հայկական կոնյակը շարունակում է մնալ «Հայկական կոնյակ»
«Հայկական կոնյակ կարելի է արտադրել միայն ֆիքսված տեսակներից, որոնք աճում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում: Միայն այդ տեսակները պետք է թորել, հնեցնել առնվազն 3 տարի և դրանից հետո այդ արտադրանքն իրավունք ունի կոչվելու հայկական կոնյակ»,- մանրամասնեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` անդրադառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացած «Արբուն» ոգելից խմիչքին:
Ա. Գրիգորյանը նշեց, որ կոնյակարտադրության օրենքների համաձայն` «կա մեկ այլ խմիչք, որը ևս կոչվում էր բերնդի, սակայն այդ խմիչքը կարելի է պատրաստել 60 տոկոս Հայաստանում աճող խաղողի տեսակներից և 40 տոկոս ներկրված խաղողի սպիրտից»:
«Որպեսզի խուսափենք որևէ թյուրիմացությունից, թե սա էլ է «Armenian brendy», նա էլ է «Armenian brendy», այս խմիչքը, որը 60 տոկոսով է հայկական խաղողով, վերանվանել ենք «Արբուն»»,- հստակեցրեց ԵԿԳ տնօրենը և հավելեց. ««Արբունը» միայն կատիգորիայի տարանջատում է և ոչ մի ընդհանուր բան չունի այն բանի հետ, թե մենք ինչպես ենք կոչվելու շուկայում. մենք շարունակելու ենք կոչվել «Հայկական կոնյակ»` Հայաստանում, «Армянкий коньяк»` ռուսալեզու երկրներում կամ «Armenian brendy»` աշխարհում»: