.jpg)
ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ա.Լուկաշենկոյին
Հունիսի 14-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Նախագահ Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին:
Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի Նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: