.jpg)
Բրազիլիա-ԿԺԴՀ. խաղին ընդառաջ
Ք. Յոհաննեսբուրգ, 15 հունիսի 2010 թ., «Էլլիս Պարկ» մարզադաշտ, ժամը 23:30:
Մրցավար` Վիկտոր Կոշշաի (Հունգարիա):
Օպտիմալ կազմեր
Բրազիլիա- Սեզար (Գոմես), Մայկոն, Ժուան, Լուսիո, Դանի Ալվեշ (Բաստոս), Ժիլբերտո Սիլվա (Ժոսուե), Ֆելիպե Մելո (Ռամիրես), Էլանո, Կակա, Ռոբինյո, Լուիս Ֆաբիանո (Նիլմար):
ԿԺԴՀ- Ռի Մյոն Գուկ, Ռի Չժում Իլ, Քվանգ Չոն Ռի, Սոնգ Չոլ Նամ (Յուն Նամ Չժի), Չժոն Հյոկ Չա, Պակ Չժին (Պակ Նամ Չոլ), Ին Գուկ Մուն, Ռի Չոլ Մյոնգ, Ան Չոլ Հյոկ (Յոնգ Չժո Հոնգ), Չժոն Տաե Սե, Չո Կում Չոլ:
«Մահվան խմբի» երկրորդ խաղը մահացու կարող է լինել միայն հյուսիսկորեական հավաքականի համար: Իհարկե, ասիական թիմի ֆուտբոլիստները կարող են ցանկացած բան ասել իրենց նպատակամետության և մենթալիտետի մասին, այն մասին, որ կորցնելու ոչինչ չունեն, սակայն նույնիսկ ոչ-ոքիի հնարավորությունները, եթե պարզ խոսենք, շատ քիչ են: Ավելի ճիշտ` գրեթե չկան: Անկասկած, եթե իրենք` բրազիլացիները, «չկիսեն» նրանց հետ իրենց հնարավորությունները:
Դունգայի թիմը խնդիրներ, իհարկե, ունի: Եվ ոչ միայն կադրային առումով: Եթե որոշ ֆուտբոլիստների առողջական վիճակը կարգավորվում է (Ժուլիո Սեզարը մարզվում է, իսկ Կական ապաքինվել է վնասվածքից), ապա հոգեբանական վիճակը շարունակում է անհանգստացնել: Մարզումներից մեկի ժամանակ լրագրողները հասցրել են արձանագրել Դանի Ալվեշի և Ժուլիո Բապտիշտայի կռվի պահը: Այնուհետև վերջիններս, թվում է, հաշտվել են, սական հետք, ինչպես ասում են, մնացել է: Եվ դա այնքան խորն է, որ, սկսած հաջորդ օրվանից, Դունգան լրագրողներին արգելել է մասնակցել թիմի մարզումներին: Պարզ է` թաքցնելու բան կա:
Բայց տպավորությունն այնպիսին է, որ բրազիլացիները կկարողանան լուծել իրենց ներքին խնդիրները: Եվ Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ խաղում նշված խնդիրը չպետք է անդրադառնա վերջնական արդյունքի վրա: Իսկ այդ արդյունքը ոչ թե սոսկ հաղթանակ պետք է լինի, այլ վստահ հաղթանակը, այն էլ` ջախջախիչ հաշվով: