.jpg)
15/06/2010 14:02
Հայ շախմատիստները` Վորոնեժում
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես քայլով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Զախարցովից, Ռախմանովից և Գլեկից:
Ավելացնենք, որ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանը վաստակել են 2-ական միավոր: