.jpg)
«Բարսելոնը» կարող է պայքարել Ջերարդի համար
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է ևս մեկ առաջարկ ստանալ Իսպանիայից: Կատալոնյան ակումբի նոր նախագահ Սանդրո Ռոսելը Ջերարդի թեկնածությունը քննարկում է որպես Սեսկ Ֆաբրեգասի այլընտրանք, քանի որ «Արսենալն» առայժմ հրաժարվում է վաճառել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Սանդրո Ռոսելի դժգոհությունն է առաջացրել նաև այն փաստը, որ լոնդոնյան ակումբը բարձր գին է պահանջում Ֆաբրեգասի համար: Ռոսելը մտադիր է ձեռք բերել համաշխարհային մեծության որևէ աստղի տրանսֆեր, սակայն պոտենցիալ նորեկի համար մտադիր չէ վճարել 40 մլն եվրոյից ավելի գումար: