Հայրիկյանն ուշադրություն է պահանջում Բռնադատվածների օրվա հանդեպ
15/06/2010 13:02

Հայրիկյանն ուշադրություն է պահանջում Բռնադատվածների օրվա հանդեպ

Հայաստանում հունիսի 14-ը նշվում է որպես բռնադատվածների օր: Այդ թեմային այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ ԱԻՄ առաջնորդի, Սովետական Միության բռնապետական ռեժիմը հավասարազոր էր ցեղասպանության, որը, սակայն, իրագործվել է ոչ միայն հայության, այլև ԽՍՀՄ բոլոր բնակիչների դեմ:

«Մենք պետք է հիշենք Սովետական բռնապետությունը իր չար կողմերով և դատապարտենք, որ նրա վերադարձն արմատապես բացառվի», – նշեց Պարույր Հայրիկյանը, հիշեցնելով, որ Խոհրդային 70 տարիների ընթացքում մոտ 100 միլիոն մարդ է զոհվել:
Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ Բռնադատվածների օրը Հայաստանում նշվում է, իսկ երկրի նախագահի որոշմամբ նաև կառուցվել է բռնադատվածների հուշարձան: Պ.Հայրիկյանին միայն այն է մտահոգում, որ այդ օրվանը երկրում պատշաճ ուշադրություն չի դարձվում:
 

Հայրիկյանն ուշադրություն է պահանջում Բռնադատվածների օրվա հանդեպ