.jpg)
Տեր-Պետրոսյանը կվարի ՀԱԿ քաղխորհրդի նիստերը
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ ժամանակներում կվարի այդ կառույցի քաղխորհրդի նիստերը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մինչ այդ քաղխորհրդի նիստերը ես կշարունակեմ վարել»,- ասաց բանախոսը:
Նա նաև հայտարարեց, որ Կոնգրեսը չի պատրաստովում հերթական ընտրությունների, քանի որ վստահ է, որ «երկրում առկա իրավիճակը» արտահերթ ընտրությունների կբերի: «Հերթական ընտրությունները մեզ համար անհավանական զարգացում է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: