Քրեական գործ` «Միլենա»-ի տնօրենի նկատմամբ
15/06/2010 19:06

Քրեական գործ` «Միլենա»-ի տնօրենի նկատմամբ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից հարկերի վճարումից խուսափելու և մաքսանենգության դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության պարզբանմամբ` մասնավորապես պարզվել է, որ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենը, 2006թ. մարտի 10-ին և հուլիսի 4-ին մաքսային մարմին ներկայացրած C-4490 և C-15080 բեռնամաքսային հայտարարագրերում հումանիտար բեռ չհամարվող ապրանքները հայտարարագրելով որպես հումանիտար բեռ, մաքսանենգ ճանապարհով հանրապետություն է ներմուծել 9. 910,4 հազար դրամի ապրանքներ:

Այդ ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր հարկային տեսչությանը չի ներկայացրել` այդկերպ խուսափելով 3.964,2 հազար դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ և 215-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործն ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Քրեական գործ` «Միլենա»-ի տնօրենի նկատմամբ