Պ. Հայրիկյան. ՀՀՇ–ն նախ պետք է լիաթոք խոստովանի իր սխալները
15/06/2010 16:24

Պ. Հայրիկյան. ՀՀՇ–ն նախ պետք է լիաթոք խոստովանի իր սխալները

«ՀՀՇ–ով չեմ հետաքրքրվում և առաջիկայում նրանով հետաքրքրվելու հատուկ առիթ չեմ տեսնում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերում ՀՀՇ կուսակցության ներսում տեղի ունեցող տարաձայնություններին, որոնց արդյունքում ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական է ներկայացրել, իսկ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը վարչության նիստին իր վստահության հարց է բարձրացրել:

Ինչպես Aysor-ին հայտնեց ՀՀՇ մամլո խոսնակ Կարեն Կարապետյանը, վարչությունը միաձայն որոշել է օրակարգում վստահության հարցը չներառել:

ԱԻՄ առաջնորդը, հրաժարականը մեկնաբանելու փոխարեն, հիշեց ՀՀՇ իշխանության արատավոր կողմերն ու ասաց, որ առաջին բացասական ընտրությունների մեկնարկը տրվել է հենց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին:

«ՀՀՇ–ն նախ պետք է լիաթոք խոստովաներ այն սխալները, որոնք կատարել է։ Դրանք ոչ թե սովն ու բարոյալքումն էր ՀՀՇ-ի պաշտոնավարման տարիներին, այլ այն, որ ՀՀՇ-ն հակադրվեց ժողովրդավարությանը` նորանկախ Հայաստանի ղեկավարությունը չեղյալ չհայտարարեց Հայաստանին անկախությունից զրկած Կարսի և Մոսկվայի պայմանագրերը»,- ասաց Պ. Հայրիկյանը:
 

Պ. Հայրիկյան. ՀՀՇ–ն նախ պետք է լիաթոք խոստովանի իր սխալները