Խավի. «Ֆաբրեգասը մեկ տարի հետո կհայտնվի «Բարսելոնում»
21/07/2010 17:08

Խավի. «Ֆաբրեգասը մեկ տարի հետո կհայտնվի «Բարսելոնում»

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին կարծում է, որ «Արսենալի» ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը վաղ թե ուշ կհայտնվի կատալոնյան ակումբում:

«Մենք, իհարկե, գիտենք, թե Ֆաբրեգասը հաջորդ մրցաշրջանում որ թիմում է ցանկանում խաղալ: Հավանաբար, «Բարսելոնն» ու «Արսենալը» հիմա այնքան էլ շատ ժամանակ չունեն, որպեսզի այդ հարցում համաձայնության հանգեն: Լոնդոնցիները պետք է հասկանան, որ այսօր միայն հետաձգում են անխուսափելին: Եթե ընթացիկ միջմրցաշրջանային հատվածում չկարողանանք ձեռք բերել Ֆաբրեգասի տրանսֆերը, ապա մրցաշրջանի վերջում կհասնենք խնդրի լուծմանը: Այդ ժամանակ «Արսենալը» չի կարողանա պահել նրան»,- Խավիի խոսքերը մեջբերել է «Daily Express»-ը:
 

Խավի. «Ֆաբրեգասը մեկ տարի հետո կհայտնվի «Բարսելոնում»