Թուրքիայում նորից հայկական գերեզմաններ են պղծել
21/07/2010 14:24

Թուրքիայում նորից հայկական գերեզմաններ են պղծել

Սաքարիայի Սողութլու շրջանում թուրք ոստիկանները ձերբակալել են երկու հոգու, ովքեր առանց թույլտվության պեղումներ են իրականացրել: Թուրքիայի այդ երկու օրինախախտ քաղաքացիները գանձախուզության նպատակով պեղումներ են կատարել Սողութլու շրջանում գտնվող հայկական և հունական գերեզմանոցներում: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական գործակալությունը: Ձերբակալված գերեզմանապիղծները տարվել են հարցաքննության: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Թուրքիայում նորից հայկական գերեզմաններ են պղծել