.jpg)
Բեռլուսկոնի. «25 տարում «Միլանում» ներդրել եմ 1 մլրդ եվրո»
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատասխանել է այն քննադատությանը, որ ինքը դադարել է խոշոր գումարներ ներդնել ակումբում, ինչի արդյունքում թիմը վատ արդյունքներ է արձանագրում:
«Իտալիայում ոչ մի ընտանիք այնքան չի ներդրել ֆուտբոլում, որքան մերը: Վերջին 7 տարվա ընթացքում ես ավելացրել եմ 461 մլն, այսինքն` տարեկան ավելի քան 60 մլն եվրո: Իսկ 25 տարվա ընթացքում «Միլանում» ներդրել եմ 1 մլրդ եվրո: Եթե այնպիսի գնորդ հայտնվի, ով կմտածի նման ներդրումների մասին, ես կմտածեմ ակումբի վաճառքի մասին: Բայց ես այդպիսի մարդու չեմ հանդիպել, ուստի պահպանում եմ «Միլանը»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն: