Դրոգբան չի վաճառվում
21/07/2010 17:17

Դրոգբան չի վաճառվում

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը վերջակետ է դրել այն լուրերին, որոնց համաձայն` հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» կամ ցանկացած այլ ակումբ: Ավելի վաղ իվուարցի 32-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ արտահայտվել էր նրա գործակալ Տիերնո Սեյդին:

«Այդ ողջ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դրոգբան չի վաճառվում»,- «Չելսիի» ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «Press Association Sport»-ը:
 

Դրոգբան չի վաճառվում