Քաղաքապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին
21/07/2010 19:34

Քաղաքապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից իրականացվող «Ամառային ուսանողական ծրագրի» մասնակիցներին։ Նշենք, որ երիտասարդները երկու ամիս է, ինչ Հայաստանում են և աշխատում են ՀՀ նախարարություններում, բուժհաստատություններում և այլ կազմակերպություններում:

Իր խոսքում Գ. Բեգլարյանը նշել է, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և մայրաքաղաքի դռները միշտ բաց են սփյուռքահայ երիտասարդների և առհասարակ բոլոր հյուրերի առջև։ Բացի այս` քաղաքապետը երիտասարդներին ներկայացրել է նաև համաքաղաքային ծրագրերի ընթացքը։

«Մեր երիտասարդները կարող են իրենց պրակտիկան անցկացնել նաև քաղաքապետարանում, ծանոթանալ կառույցի աշխատանքի բնույթին ու շփվել մեր աշխատակիցների հետ»,– իր խոսքում նշել է Գ. Բեգլարյանը։

Իր հերթին ուսանողները նշել են, որ վերջին տարիներին Երևանը շատ է փոխվել, դարձել ավելի ժամանակակից, բարեկարգ ու մաքուր:
 

Քաղաքապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին