.jpg)
«Գետակի հունը չի փոխվում, և այդ գետակի վրա էլ ՀԷԿ չի կառուցվում»
Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակը ուղղվում է դեպի Վայոց Ձոր` այնտեղի Աղնջաձոր համայնքում ՀԷԿ կառուցելու համար: Մամուլում տարածված այս տեղեկությունները Aysor-ի հետ զրույցում հերքեց Բնապահպանության նախարարության մամլո խոսնակ Հասմիկ Մկրտչյանը:
«Գետակի հունը չի փոխվում, և այդ գետակի վրա էլ ՀԷԿ չի կառուցվում: Ընդամենը Վայոց Ձորի մարզ գնացող ջրատարներն են փոխվում»,- ասաց մամուլի խոսնակը:
Նա նաև հորդորեց տեղի բնակիչներին չանհանգստանալ և նշեց, որ խողովակների փոխման գործընթացը չի անցել բնապահպանական փորձաքննություն, որի համար էլ բնապահպանության նախարարի հանձնարարականով դադարեցվել է: