Հերթական նամակը ՀՀՇ-ից. Այս անգամ` Կարեն Կարապետյանից
21/07/2010 12:40

Հերթական նամակը ՀՀՇ-ից. Այս անգամ` Կարեն Կարապետյանից

ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին։ Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաև ՀՀՇ 16-րդ համագումարից հետո։ Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը և Խաչատուր Քոքոբելյանն իմ և շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային և շիտակ քաղաքական գործիչներից են, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իրենց առջև նպատակ են դրել արատավորել Արարատ Զուրաբյանի և Խաչատուր Քոքոբելյանի բարի համբավն ու անունը։ Դժվար է ասել, թե ինչն է նրանց դրդում նման կեղտոտ քայլերին, սակայն վստահ եմ, որ նրանք դատապարտված են անհաջողության։ Ես կոչ եմ անում մամուլի բոլոր միջոցներին չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը, և, միաժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ամենամոտ ապագայում քաղաքական ասպարեզից դուրս կմնան բոլոր նրանք, ովքեր իրենց պայքարի զինանոցում օգտագործում են սուտը, կեղծիքը և բանսարկությունը»։

Հերթական նամակը ՀՀՇ-ից. Այս անգամ` Կարեն Կարապետյանից