.jpg)
Լատվիան կստանա 200 միլիոն եվրո
Տնետսական և դրամական հարցերով Եվրահանձնակատար Օլլի Ռենը ստորագրել է նոր հավելյալ հուշագիր` Եվրամիության և Լատվիայի միջև փոխհամաձայնության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» էլեկտրոնային պարբերականը:
Հուշագրի հիման վրա Լատվիան կստանա միջազգային վարկի հերթական մասը` 200 միլիոն եվրո: Հուշագիրը ստորագրել են նաև Լատվիայի նախագահ Վալդիս Դոբրովսկին, Ֆինանսների նախարար Էյնաս Ռեփշեն և Լատվիայի բանկի նախագահ Իլմաս Ռիմշևիչը:
«Ստորագրված հուշագիրը կառավարության աշխատանքի արդյունքն է և Լատվիայի տնտեսության կայնության վկայությունը»,- ասել է Լատվիայի Ֆինանսների նախարարը: Իսկ եվրահանձնակատար Ռենը, հայտարարել է. «Լատվիան հաճախ է գովեստի արժանանում մյուս երկրների կողմից` ժամանակին ֆինանսական համակարգի կանոնավորման և մրցունակության բարելավման համար»: