.jpg)
«Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
Այսօր Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխանը հանդիպումն անցկացրեց Սերբական «Պարտիզանի» հետ` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Նախորդ խաղում 1:3 հաշվով կրած պարտությունից հետո «Փյունիկը» պետք է ձգտեր նվազագույնը անառիկ պահել սեփական դարպասը և երկու գոլ խփել: Այս դեպքում միայն Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլում հանդես գալու ուղեգիր կնվաճեր: Բայց սա զուտ տեսական մոտեցում է, իսկ գործնականում «Պարտիզանը» շատ հզոր մրցակից էր և Երևանում նույնպես հաղթանակ տոնեց: Վճռորոշ դարձավ առաջին կեսի փոխհատուցված ժամանակում Կլեոյի խփած գոլը: Հյուրերը, այսպիսով, հաղթեցին 1:0 հաշվով և կշարունակեն պայքարը Չեմպիոնների լիգայում, իսկ «Փյունիկը» ստիպված է կենտրոնանալ ազգային առաջնությունում ելույթների վրա:
Հանդիպման մանրամասներին և թիմերի մարզիչների` խաղից հետո կատարած մեկնաբանություններին, ծանոթացեք մեր վաղվա լրահոսում: