.jpg)
Նախագահը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերություններից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միասին 2010» ճամբարի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի ներկայիս փուլի մասին: Մասնավորապես, պատասխանելով երիտասարդների բարձրացրած հարցադրմանը, թե ինչպե՞ս է գնահատում թուրքական պաշտոնյաների այն հայտարարությունները, թե հայկական կողմը ոչ կառուցողական դիքորոշում է ցուցաբերում կարգավորման ուղղությամբ, նախագահն ասաց. «Թուրք պաշտոնյաների հայտարարությունները միտված են ներքաղաքական նպատակների: Ամբողջ աշխարհը թուրքերին է ասում, որ պետք է կամք դրսևորեն և վավերացնեն արձանագրությունները, իսկ Թուրքիան մե՞զ է ասում»:
Երկրի ղեկավարը ավելացրեց նաև, որ մենք մեզ մեկնած բարեկամական ձեռքը չենք անտեսում. «Բայց եթե այն իրականում չկա, ապա այդ դեպքում մենք անտեսում ենք»,- հավելել է նախագահ Սարգսյանը: