.jpg)
«Մենք միշտ մեզ համարել ենք եվրոպացի` ասիական շեշտադրումներով»
«Մենք երբեք մեզ ասիացի չենք համարել, բայց դա չի նշանակում, որ եվրոպացիներն ասիացիներին գերազանցում են: Մենք միշտ մեզ համարել ենք եվրոպացի, բայց` ասիական շեշտադրումներով»,- հյուրընկալվելով «Միասին 2010» ճամբարում և պատասխանելով երիտասարդների հարցերին` ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն ընդգծեց. «Այսօր ընտրված է եվրոպական քաղաքակրթության ուղին, որը եվրոպացիների հետ մերձենալու մեր փորձն է»:
Նախագահն ասել է, որ ՀՀ-ն շարունակելու է գործողություններն այդ ուղղությամբ` հիմքում ունենալով ազգային առանձնահատկությունները: