ՀՀ Պաշտպանության նախարարը մեկնել է Գերմանիա
21/07/2010 16:48

ՀՀ Պաշտպանության նախարարը մեկնել է Գերմանիա

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սեյրան Օհանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ Պաշտպանության նախարարը մեկնել է Գերմանիա