.jpg)
Ժիրինովսկին առաջարկում է մարզիկներին չթողնել Պետդումա
Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է պատգամավորական ցուցակներից հանել մարզիկների ու գործարարների անունները, քանի որ նրանք նիստերին ներկա չեն լինում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Անհրաժեշտ է ցուցակներից հանել մարզիկներին ու գործարարներին, քանի որ չեն ցանկանում մասնակցել նիստերին: Նրանց տեղը մարզադաշտն է, բանկն ու գործարարությունը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժիրինովսկին: