.jpg)
Կոչ`չմասնակցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին
19 կողմ և 2 դեմ ձայներով ՀՀ հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում ընդունվել է հայտարարություն, որը կոչ է անում հայերին չմասնակցել սեպտեմբրի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
Հայտարարությունը լրագորղներին ներկայացրեց ՀՀ հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը:
Ըստ հանձնաժողովի հայտարարության «յուրաքանյուր գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին թուրքական շոուի էժանագին մասնակիցը լինելու գայթակղությունից, պետք է ստեղծել լայն ճակատ` ոչ սեպտեմբերի 19-ին նշանաբանով»:
Ժասմեն Ասրյանը տեղեկացրեց, որ ենթահանձնաժողովներն իրենց որոշումները ներկայացնում են հանրային խորհրդին, որն այն ընդունում կամ չի ընդունում:
«Մենք կոչ ենք անում և հայ առաքելական եկեղեցուն, և տուրիստական ընկերություններին, գնալ ցանկացողներին, որպեսզի այս օրը նրանք չմասնակցեն միջոցառմանը»,- շեշտեց Ժասմեն Ասրյանը և նկատեց, որ որևէ հայ մասնակցելով Աղթամարի միջոցառմանը, պարզապես հարված է հասցնում մեր ձեռք բերած դիվանագիտական հաջողությանը: