Ո՞ւմից են պաշտպանվում ադրբեջանցի պաշտոնյաները
16/08/2010 16:56

Ո՞ւմից են պաշտպանվում ադրբեջանցի պաշտոնյաները

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը հեռուստաաշտարակի մոտակայքում ամառանոց-ամրոց է կառուցում: Ընդ որում՝ այն կառուցվում է բոլոր ճոխություններով և, իհարկե, հատուկ պատրաստված ապաստարանով (բունկերով): Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:

Պարբերականը տեղեկացնում է, որ տունը կառուցվում է միայն թանկարժեք շինանյութով, իսկ տան ընդհանուր արժեքը 10 միլիոն մանաթ (12 միլիոն դոլար) է կազմում: Իսկ թե որտեղի՞ց այդքան գումար ազգային անվտանգության նախարարին, մնում է անհայտ:

Այնուամենայնիվ, բոլորին է հայտնի, որ ադրբեջանցի նախարարներն ու քաղաքական գործիչները զբաղվում են ամեն ինչով, բացի նրանից, ինչով ի պաշտոնե պետք է զբաղվեին: Ադրբեջանում քաղաքական գործիչներն ավելի շատ նույնացվում են տարբեր խմբավորումների ղեկավարների, օլիգարխների հետ, քան պաշտոնյաների: Եվ այսքանից հետո, երևի տարօրինակ չէ, որ վերջիններս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ այնքան իրենց պաշտոնական գործունեության, որքան իրենց բիզնեսների, անօրինական գործունեության կամ մեկ այլ՝  պաշտոնից չբխող գործողություններով:

Ո՞ւմից են պաշտպանվում ադրբեջանցի պաշտոնյաները