Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը
16/08/2010 11:07

Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը

Իրանը ցանկացած պարագայում շարունակելու է ուրանի հարստացման իր գործունեությունը: Համաձայն «Փրայմ-տասս-ի»` այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Ալաեդդին Բորուջերդին` ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարությանը, թե «Ռուսաստանի օժանադակումը «Բուշերին» վկայում է, որ Իրանին պետք չէ ուրանի սեփական հարստացման ծրագիր»:

«Իրանի հանդեպ պարտավորությունների համաձայն` Ռուսաստանը կապահովի վառելիքով Բուշերի ԱԷԿ-ը: Սակայն, համաձայն ազգային միջուկային էներգիայի զարգացման երկարաժամկետ ծրագրի, Իրանը նախատեսում է կառուցել 20 նմանատիպ բուշերական ռեակտորներ` 20 հազար մեգավատ էներգիա ստանալու համար: Նման խնդիր է դրել խորհրդարանը կառավարության առջև: Այդ էներգաբլոկների համար ևս պահանջվում է վառելիք », - ասել է պատգամավորը:

Նրա խոսքով` Թեհրանը շարունակելու է ուրանի հարստացման աշխատանքները, որն իրականացվելու է խիստ կանոնների և կանոնակարգերի համաձայն` սահմանված Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից (ՄԱԳԱՏԷ), այս մասին հաղորդում է «Իտառ-Տասսը»:
 

Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը