Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Մյանմայում
16/08/2010 12:29

Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Մյանմայում

Աշխարհի ամենատարեց կինը համարվում է Մյանմայի 118-ամյա բնակչուհին: Ուտռո.ռու-ի հաղորդմամբ` այս տվյալները հրապարակվել են Գերոնտոլոգիական հետազատությունների կենտրոնի կողմից:

Մյանմուհին 4 տարով մեծ է, քան նախկին ռեկորդակիր` ֆրանսիացի Էժենի Բլանշերը:

Ներկայումս ամենատարեց կինը, որի անունը դեռ չի հրապարակվում, ապրում է Մուակ Չան Կոն գյուղի մոտ գտնվող մենաստանում: Գերոնտոլոգիական հետազոտական խմբի տվյալներով` մյանմուհու առողջությունը թույլ է տալիս նրան լիարժեք կյանքով ապրել:

Նշենք, որ նախկին ռեկորդակիր Բլանշարը համարվում էր Երկրի ամենատարեց բնակչուհին մայիսի 2-ից սկսած, երբ 115 տարեկան հասակում մահացավ ճապոնացի Կամա Տինեն:
 

Աշխարհի ամենատարեց կինն ապրում է Մյանմայում