Վ. Դևրիկյան. Սուրբ Խաչ եկեղեցին վերաօծված չէ
16/08/2010 16:10

Վ. Դևրիկյան. Սուրբ Խաչ եկեղեցին վերաօծված չէ

Լավ է, որ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը հետաձգվեց մեկ շաբաթով: Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը` բացատրելով, որ Սուրբ Խաչի տոնը նշվում է երեք օրով:

«Բոլոր տաղավար տոներն ունեն իրենց նախատոնակը և հաջորդ օրվա մեռելոցը, իսկ թուրքերը կարող էին միայն մեկ օրով նշել Ս. Խաչի տոնը: Հետևաբար` լավ եղավ, որ իրենք ինքանակամ օգոստոսի 12-ից տեղափոխեցին 19-ին»,- ասաց Դևրիկյանը` հավելելով, որ հակառակ դեպքում` կարող էր եկեղեցական մեծ խախտում լինել:

Սա միակ խոչընդոտը չէր, որ ներկայացրեց Վ. Դևրիկյանը: Նրա խոսքերով, Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգումից հետո չի վերաօծվել. «Համաձայն Հայաստանյաց եկեղեցական կանոնների` չօծված եկեղեցում չի կարելի պատարագ մատուցել: Իսկ վերաօծման համար անհրաժեշտ է 1.5 օր»,- ասաց նա` հավելելով, որ վերաօծման ժամանակ եկեղեցում պետք է անպայման լինեն խաչը և սրբապատկերները:
Մյուս տարբերակը, որի դեպքում հնարավոր է պատարագ մատուցել, ըստ Դևրիկյանի, այն է, որ Մայր Աթոռի վեմի զոհասեղանից մի քար օծվի և տարվի Սուրբ Խաչ եկեղեցի: Սակայն Դևրիկյանը հատկանշական համարեց, որ վեմքարը հանելուց հետո եկեղեցին թանագարան կդառնա:

Գրականագետը կարծում է, որ Մայր Աթոռի կամ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կողմից անպայման պետք է դրվի եկեղեցու վերաօծման պահանջը:
 

Վ. Դևրիկյան. Սուրբ Խաչ եկեղեցին վերաօծված չէ