Հայաստանում կբացվի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը
20/08/2010 09:35

Հայաստանում կբացվի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Հայաստանում այսօր կբացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ՀԱՊԿ անդամ-երկրներներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ-երկրներների առաջնորդները կքննարկեն Կենտրոանական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ղրղզստանում կայունացմանն ուղղված միջոցները:

Հաշվի առնելով, որ գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրում` մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է քննարկմանը լրացուցիչ հարցեր բարձրացնել:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյին, սպասվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհամաձայնեցնի կազմակերպության մյուս անդամ-երկրների առաջնորդների հետ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացումը Մոսկվայում:

Պրիխոդկոյի փոխանցմամբ` գագաթնաժողովի շրջանակներում չեն բացառվում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
 

Հայաստանում կբացվի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը