Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին արձանագրություն ստորագրվեց
20/08/2010 13:49

Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին արձանագրություն ստորագրվեց

Այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին:

Մասնավորապես, ստորագրվեց Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն, որի համաձայն ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը ավելանալու է 49 տարով` 25 տարվա փոխարեն:

Արձանագրությունը ստորագրեցին հայկական կողմից Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի կողմից ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
 

Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին արձանագրություն ստորագրվեց