Դ.Մեդվեդև. «Մենք ունենք դաշնակցային պարտավորություններ»
20/08/2010 15:19

Դ.Մեդվեդև. «Մենք ունենք դաշնակցային պարտավորություններ»

Այսօր Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայատարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորություններին լուրջ է վերաբերում:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության սպառնալիքներ ի հայտ գան, Դմիտրի Մեդվեդևը վստահեցրեց, որ իր գլխավորած երկիրը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրն ու պատերազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը:

«Մենք ունենք դաշնակցային պարտավորություններ: Հայաստանը մեր դաշնակիցն է»,- հավելելով` ընդգծեց ՌԴ նախագահը:

Այս առիթով Դ. Մեդվեդևը հիշեցրեց նաև, որ թե’ Հայաստանը և թե’ Ռուսաստանն անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իսկ կազմակերպության պայմանագրում դաշնակից երկրների պարտավորությունները հստակ շարադրված են:

«Ուզում եմ վստահեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը լուրջ է վերաբերում իր դաշնակցային պարտավորություններին»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Դմիտրի Մեդվեդևը:
 

Դ.Մեդվեդև. «Մենք ունենք դաշնակցային պարտավորություններ»