ՀԱՊԿ գագաթաժողովը մեկնարկել է
20/08/2010 17:56

ՀԱՊԿ գագաթաժողովը մեկնարկել է

Այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այն տեղի է ունենում Երևանի Գաֆեսջյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում:

ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո գրասենյակի հաղորդմամբ` գագաթաժողովին մասնակցելու նպատակով Երևանում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովի ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:

Այնուհետև երեկոյան ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները կմեկնեն Սևան, որտեղ «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան և կշարունակեն աշխատանքային քննարկումները:
 

ՀԱՊԿ գագաթաժողովը մեկնարկել է