ԱԳ տնօրենը եղել է Վաշինգտոնի Ցեղասպանության թանգարանում
23/08/2010 19:18

ԱԳ տնօրենը եղել է Վաշինգտոնի Ցեղասպանության թանգարանում

ԱՄՆ Վաշինգնտոն կատարած իր շրջագայության ժամանակ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն այցելեց Ամերիկայում հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) գրասենյակը, ով Վաշինգտոնում է գտնվել Կոնգրեսի գրադարանի հրավերքով:

Գրադարանի մամուլի ծառայության հաղորդմամբ` Դ.Սարգսյանը շնորհավորել է AGMA-ին և Հայ ազգային ինստիտուտին (ANI) նոր հետազոտական գրադարանի բացման առթիվ և ընդգծել մասնագիտացված հավաքածուների ստեղծման կարևորությունը հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար:

2012 թվականին հայալեզու առաջին տպագիր գրքի 500-րդ տարելիցի մոտալուտ լինելով` Դ. Սարգսյանն արտահայտել է իր երախտիքը AGMA-ին հայ ժողովրդի մշակույթային արժեքների և ցեղասպանության արդյունքում հայոց ժառանգության վիթխարի կորստի կենտրոնացված ուսումնասիրման համար: Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել AGMA-ին իրեն դեսպան Մորգենթաույի հավաքածուն տեսնելու հնարավորություն ընձեռելու համար և քննարկել հավաքածուի հնարավոր արժեքը:

Բացի այդ` գրադարանի տնօրենը ներկա է գտնվել նոր հատուկ հավաքածուների բաժնի բացմանը, որտեղ տեղակայվելու են ANI-ին վերջերս փոխանցված նմուշները` ներառյալ Սմիթի և Փարքերի նմուշները:
 

ԱԳ տնօրենը եղել է Վաշինգտոնի Ցեղասպանության թանգարանում