Ա. Մանասյան. «Հայ-ռուսական հարաբերությունները խորացված են»
23/08/2010 16:39

Ա. Մանասյան. «Հայ-ռուսական հարաբերությունները խորացված են»

Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագիրը խորացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը։

Խոսելով ՀԱՊԿ գործունեության մասին՝ նա նշեց, որ Հայաստանը չպետք է 100 տոկոսով իր անվտանգությունը կապի ՀԱՊԿ-ի հետ. «Մենք պետք է ստեղծենք մեր սեփական ռազմաարդյունաբերական համալիրը, պետք է կարողանանք արտաքին քաղաքական դաշտում ինքնուրույն դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից եկող վտանգներին»:

Մանասյանի խոսքերով, ՀԱՊԿ անդամ երկրներին միավորում է ընդհանուր անվտանգության պետական շահը. «Նախկին Խորհրդային Միության բազմաթիվ երկրներ, իրենց անվտանգության հարցը չկապելով ՆԱՏՕ-ի հետ, իրենց անվտանգության խարիսխ են համարում Ռուսաստանին, որն իր ռազմական ուժով կարող է լուծել շատ խնդիրներ»:

Ըստ Մանասյանի, եթե մինչև հիմա Ռուսաստանը պայմանագրով պարտավորված էր ապահովել Հայաստանի անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններով, ապա այժմ խոսքն ակնհայտորեն վերաբերում է Նախիջևանի, արևմուտքում՝ Ադրբեջանի և հյուսիսում՝ Վրաստանով անցնող սահմաններին»,- ընդգծեց Ա. Մանասյանը։
 

Ա. Մանասյան. «Հայ-ռուսական հարաբերությունները խորացված են»