.jpg)
ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 1.68 մլն. դր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացրել են հետևյալ աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայության տեղեկացմամբ` ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 30 վարչական որոշում 2.45 մլն.դր գումարով և հաշվարկվել է 1556.6 հազ.դր բնությանը պատճառված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Սևքարի ա/տ ստուգման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 47 ծառ , ինչի համար հաշվարկվել է 1033.0հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտով`
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ. դր ընդհանուր գումարով 2 վարչական որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30.0հազ.դր գումարով:
Առգրավված «կարաս» տեսակի ձուկը և խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30.0հազ.դր գումարով:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`
Երևանի ՏԲ կողմից կայացվել է 600.0հազ.դր գումարի 5 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 189.6հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Արարատի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր գումարի 2 վարչական տուգանքի որոշում ;
Ջրերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ-ի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում կազմվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Լոռու ՏԲ կողմից «Լեռ և ջուր» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի 1 վարչական որոշում:
Վայոց ձորի ՏԲ կողմից ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի 1 վարչական որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում ստուգումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի 2 վարչական որոշում
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի ՏԲ-ի կողմից «Գետամեջի ԹՏՖ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված հողի աղտոտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի 1 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 330.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Լոռու ՏԲ-ի կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30.0հազ.դր գումարով:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երևանի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 3որոշում:
Լոռու ՏԲ կողմից 8 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 450.0.0հազ.դր ընդհանուր գումարով 8 վարչական տուգանքի որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Երևանի ՏԲ կողմից կայացվել է 100.0հազ.դր գումարի 1 վարչական որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.68մլն.դր: