«Պատվո բլուրը» երկու օրում շուրջ 5000 մարդ է այցելել
23/08/2010 12:14

«Պատվո բլուրը» երկու օրում շուրջ 5000 մարդ է այցելել

Երկու օրում, որ հաջորդել են Գյումրիում «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանատան բացմանը, այն այցելել է ավելի քան 5 000 մարդ: Բլրի վրա ծաղիկների մեծ քանակ է, որ մարդիկ բերել են իրենց հետ: Այս մասին հայտնում են «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ «Պատվո բլուրը» բացվել է օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:

Կազմակերպությունից հայնում են, որ այցելուները չէին թաքցնում իրենց զարմանքը` այսքան կարճ ժամանակահատվածում նման ահռելի աշխատանք իրականացնելու կապակցությամբ: Առավելագույնս հիացած էին Մուշ-2 նորակառույց թաղամասի բնակիչները, ովքեր նախկինում բնակվում էին գերեզմանատան տարածքում գտնվող մանկական առողջարանում, նշում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:
 

«Պատվո բլուրը» 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատուն է: ՀՀ եւ ՌԴ իշխանությունների աջակցությամբ, դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացրեց հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:

 

«Պատվո բլուրը» երկու օրում շուրջ 5000 մարդ է այցելել