.jpg)
Արյունալի միջադեպ զորամասերից մեկում
«Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է»,-մեկնաբանելով մամուլում տպագրված տեղեկատվությունը նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել պաշտպանության նախարարությունը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Հարություն Յուրիկի Վարդանյանը 18.08.2010թ. ձերբակալվել է: Օգոստոսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: