.jpg)
Վերապատրաստում-կոնֆերանս Կիպրոսում
Օգոստոսի 18-20-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հովանավորությամբ տեղի ունեցավ «Պատանիների աստվածաշնչային դասընթաց»-ի ծրագրի տարեկան վերապատրաստում-կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի կիրակնօրյա դպրոցներում գործող ուսումնական ծրագրերի և դասագրքերի շրջանակներում: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Ժողովին ներկա էր նաև ՙՎորլդ վիժն՚ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Եկեղեցու և պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչեցին երեխաների քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաև դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ ելույթներ: