.jpg)
Հայաստանի հյուրանոցները ծանրաբեռնված են 20-30 տոկոսով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տուրիզմի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը խոսեց Հայաստանում հյուրանոցների բարձր գներից:
«Պահանջարկի պակասն է»,- այսպես բացատրեց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հյուրանոցների բարձր գների փաստը, և վստահեցրեց, որ եթե Հայաստանում զբոսաշրջիկների քանակn աճի, ապա և հյուրանոցների թիվը կավելանա, և «բիզնեսմեն-հյուրանոցատերը կարող է իրեն թույլ տալ ավելի էժան քաղաքականություն»:
«Հյուրանոցատերերը այժմ վարում են բարձր գնային քաղաքականություն, որպեսզի շահույթ ապահովեն»,- ընդգծեց Բեկոր Փափազյանը:
Ռ. Մինասյանը շեշտեց, որ Հայաստանում հյուրանոցային գնագոյացումն «օդից վերցված է»:
«Հայաստանում ծառայություններ չեն մատուցվում այնպես, ինչպես պետք է: Պետք չէ քնելու համար այդքան թանկ վերցնել, պետք է ծառայությունների քանակն ավելացնել»,- շեշտեց Ռոբերտ Մինասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի հյուրանոցների ծանրաբեռնվածությունը տարեկան կտրվածքով կազմում է 20-30 տոկոս: