ՀՀ Նախագահը ցավակցել է Մսրյանների ընտանիքին
24/08/2010 19:10

ՀՀ Նախագահը ցավակցել է Մսրյանների ընտանիքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղղել Մսրյանների ընտանիքին: Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին:

Թատրոնում և կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը:
 

ՀՀ Նախագահը ցավակցել է Մսրյանների ընտանիքին