.jpg)
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ջավախք է այցելել
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր արձակուրդի մի մասը որոշել է անցկացնել Ջավախքում:
Ինչպես տեղեկացնում է «Միտք» վերլուծական կենտրոնը, նախարարը տեղում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների, ուսուցիչների, գործիչների հետ և ծանոթացել ջավախահայության կրթական խնդիրներին:
Ըստ տեղեկատվության` Արմեն Աշոտյանն այսօր այցելելու է Վրաստանի Քութայիսի քաղաք, ուր հետևելու է ջավախահայ ուսուցիչների վերապատսրաստման գործընթացին, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործուղված մասնագետների խումբը: