Պայթյուն Վրաստանի հանքավայրում
28/08/2010 11:34

Պայթյուն Վրաստանի հանքավայրում

Արևելյան Վրաստանում գտնվող Մինդելի կոչվող հանքավայրում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտ-Կովկասը», այդ պահին հանքավայրում է եղել 11 հոգի:

Համաձայն տեղեկատվության` յոթ մարդ լուրջ այրվածքներով և վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մնացած հանքագործների ճակատագրի վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա, միայն նշվում է, որ հանքում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:

Մոտ վեց ամիս առաջ նույն հանքավայրում պայթյունի արդյունքում զոհվել էր չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել էին: Հետագայում պարզվել էր, որ հանքավայրում մեթանի արտահոսք էր եղել, որն էլ պայթյունի պատճառ էր դարձել:
 

Պայթյուն Վրաստանի հանքավայրում