Կարապետյան. Հայաստանում ռազմաարդյունաբերությունը ևս կզարգանա
28/08/2010 13:39

Կարապետյան. Հայաստանում ռազմաարդյունաբերությունը ևս կզարգանա

«Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման պայմանագիրը մեզ տալիս է երաշխիք այս դժվար ժամանակշրջանում չվախենալ թուրքից և հզոր ձևով հակադարձել Ադրբեջանին, քանի որ մենք ոչինչ չունենք զիջելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Նա նշեց, որ ռազմաբազայի ժամկետի երկարաձգման հետ մեկտեղ, կզարգանա նաև ռազմարդյունաբերությունը, որն ավելի ցանկալի է, քան զենք ներկրելը:

«Սակայն ինձ մտահոգում է մեկ այլ բան. եթե մեր ներքին խնդիրներն անտեսվեն և չլուծվեն, ու հայ ժողովուրդը տնտեսապես ոտքի չկանգնի, ապա ոչ ռազմաբազան է պետք, ոչ էլ ռազմաարդյունաբերությունը»,- ասաց Կարապետյանը` հիմնավորելով իր ասածն ապրանքների օրեցօր թանկացմամբ :

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա` Տ. Կարապետյանն ասաց, որ կուսակցությունն «ամերիկյան նախագիծ է», այդ պատճառով էլ ցանկանում է, որ այստեղ ամերիկյան դրսևորումներն ավելի շատ լինեն, քան ռուսականը:
 

Կարապետյան. Հայաստանում ռազմաարդյունաբերությունը ևս կզարգանա