Տ. Կարապետյան. «Ես ավելի ընդդիմադիր եմ, քան Լ. Տեր-Պետրոսյանը»
28/08/2010 15:07

Տ. Կարապետյան. «Ես ավելի ընդդիմադիր եմ, քան Լ. Տեր-Պետրոսյանը»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իշխանության շարքերում ևս իրավիճակը հանգիստ չէ, ինչի պատճառը կուսակցությունում ընթացող վերաբաշխումներն են։

«Պատահական չէր օրինակ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով չմասնակցեց Հայաստան պետական այցով ժամանած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պատվին տրված պետական ճաշին։ Պետք է նշեմ, սակայն, որ վերադասավորումներ և որոշակի գործարքներ կատարվում են նաև ընդդիմության շարքերում»,- ասաց Տ. Կարապետյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցություններին` ԺԿ առաջնորդը նշեց, որ օրինակ ինքն ավելի ընդդիմադիր է, քան Լևոն Տեր-Պետրոսյանը. «Նրան ես չեմ կարող ընդդիմադիր համարել, քանի որ նա իշխանավոր է, բայց մի տարբերությամբ` աթոռ չունի։ Եթե նրան դիմում են «պարոն նախագահ»-ով, ապա նախագահը մնում է նախագահ։ Ինչպե՞ս կարող է` նրան այդպես դիմեն, և նա ընդդիմադիր լինի»,- ասաց Կարապետյանը:

ԺԿ առաջնորդը կարծում է, որ ժողովուրդը Տեր-Պետրոսյանին համակրում է` հույս ունենալով, որ եթե նա իշխանության գա, կկարողանա պատժել ներկայիս իշխանությանը։
 

Տ. Կարապետյան. «Ես ավելի ընդդիմադիր եմ, քան Լ. Տեր-Պետրոսյանը»