ԱՄՆ-ն Ղրղզստանին 9,5 մլն դոլարի օգնություն կտրամադրի
28/08/2010 12:06

ԱՄՆ-ն Ղրղզստանին 9,5 մլն դոլարի օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է 9,5 մլն դոլարի օգնություն տրամադրել Ղրղզստանի փախստականներին: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասս-ը վկայակոչելով Սպիտակ Տան մամլո ծառայությունը:

Միջոցները տրամարդվել են Փախստականներին և միգրանտներին արտակարգ օգնության տրամադրման ազգային ֆոնդից:

Փաստաթղթում չի պարզաբանվում` խոսքը գնում է Բիշքեկի իշխանություններին լրացուցիչ միջոցներ տրամադրելու մասին թե՞ տվյալ գումարը հանդիսանում է Ղրղզստանի զանգվածային անկարգություններից հետո Վաշինգտոնում կազմված փաթեթի մաս:

Ինչպես հաղորդել է հուլիսի վերջին Հարավային և Միջին Ասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը, Օբամայի վարչակազմը խոստացել է Ղրղզստանին հատկացնել մինչև 48 մլն դոլարի անհրաժեշտ օգնություն:
 

ԱՄՆ-ն Ղրղզստանին 9,5 մլն դոլարի օգնություն կտրամադրի