Ավագ դպրոցների վերականգնման համար գումարները կավելացվեն
01/09/2010 17:54

Ավագ դպրոցների վերականգնման համար գումարները կավելացվեն

Ավագ դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար մյուս տարի Կառավարությունը պետական բյուջեից 2-3 անգամ շատ գումար կհատկացնի, քան եղել էր այս տարի: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց կատարած այցի շրջանակներում:

Նախարարը հիշեցրեց, որ ավագ դպրոցների ընտրությունը վերապահված չի եղել նախարարությանը, մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանն են ներկայացրել այն դպրոցների ցանկը, որոնք ցանկանում են ավագ դարձնել:

Այնուամենայնիվ, շենքային պայմաններից զատ` նախարարը կարևորեց այն ծրագրերն ու գիտելիքները, որոնք տալիս է դպրոցը` ընդգծելով, որ «հենց ծրագրային ապահովմամբ է, որ դպրոցը լավն է»:
 

Ավագ դպրոցների վերականգնման համար գումարները կավելացվեն